ԵՄ պաշտոնյան որեւէ հակասություն չի տեսնում Հայաստանի` ԵՄ եւ ԵԱՏՄ հետ ունեցած հարաբերություններում
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիության հետ համաձայնագրի ստորագրմամբ Հայաստանը ցույց է տալիս, որ ի զորու է կայացնել սեփական որոշումները՝ որպես ինքնիշխան պետություն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 17-րդ նիստի ավարտից հետո կայացած ասուլիսի ժամանակ ասաց ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահՍաջադ Քարիմը:
«Հայաստանն առաջին երկիրն է, որը ԵԱՏՄ անդամ լինելով` միաժամանակ նաեւ շատ ավելի խոր հարաբերություններ է ձեւավորում Եվրամիության հետ: Մենք որեւէ հակասություն չենք տեսնում մեկը մյուսի հետ: Հայաստանն այսպիսով ցույց է տալիս, որ կարող է սեփական որոշումներ կայացնել որպես ինքնիշխան երկիր` շատ հստակ կերպով ձեւակերպած ունենալով իր ապագա հավակնությունների սկզբունքների շրջանակը, միաժամանակ հաշվի առնելով իր աշխարհագրական դիրքը, եւ այս առումով Հայաստանն իսկապես ուժի դիրքում է հայտնվում: Մենք այսպես ենք տեսնում իրավիճակը, եւ հուսով ենք, որ բոլոր նրանք, ովքեր Հայաստանին աշխարհագրական դիրքով մոտ են կանգնած, կկարողանան օգնել ճանապարհորդության այս վեկտորին եւ այս գործընթացին»,-եզրափակեց նա:
Բրյուսելումնոյեմբերի 24-ինստորագրվեց ՀայաստանիՀանրապետությանեւԵվրոպականմիությանմիջեւՀամապարփակեւընդլայնվածգործընկերությանհամաձայնագիրը:ԵՄԱրեւելյանգործընկերությանգագաթնաժողովիշրջանակումփաստաթուղթըստորագրեցինՀՀարտաքինգործերինախարարԷդվարդՆալբանդյանըեւԵՄարտաքինքաղաքականությանեւանվտանգությանհարցերովբարձրներկայացուցիչՖեդերիկաՄոգերինին: