Քաղաքականություն

ՀՀ դեսպանը հանդիպել է Եգիպտոսի Ներկայացուցիչների Պալատի արտաքին հարաբերությունների հանձաժողովի նախագահի հետ

1 րոպեի ընթերցում

ՀՀ դեսպանը հանդիպել է Եգիպտոսի Ներկայացուցիչների Պալատի արտաքին հարաբերությունների հանձաժողովի նախագահի հետ

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Մելքոնյանը դեկտեմբերի 17-ին հանդիպեց Եգիպտոսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Տարեկ Ռադուանի հետ։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Հանդիպման ընթացքում դեսպան Մելքոնյանը ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության և տնտեսական զարգացման առաջնահերթությունները: Քննարկվեցին երկու երկրների միջև միջխորհրդարանական կապերի զարգացման հնարավորությունները։

Ներկայացուցիչների Պալատի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահն իր հերթին խոսեց ներկա փուլում Եգիպտոսի առջև ծառացած խնդիրների և մարտահրավերների մասին։

Երկուստեք բարձր գնահատելով դարավոր ավանդույթներ ունեցող հայ-եգիպտական բարեկամությունը՝ զրուցակիցները մտքեր փոխանակեցին քաղաքական և տնտեսական համագործակցության օրակարգի, ինչպես նաև տարածաշրջանային մի շարք հարցերի շուրջ։

Կարդացեք հոդվածը` العربيةEnglish
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում