Հասարակական

Հայաստանը հնարավոր է վերածել կրթական հաջողված մոդելներ արտահանող երկրի. Սուրեն Ալոյան

2 րոպեի ընթերցում

Հայաստանը հնարավոր է վերածել կրթական հաջողված մոդելներ արտահանող երկրի. Սուրեն Ալոյան

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը և «Նոր սերնդի դպրոց» հասարակական կազմակերպության նախագահ Սուրեն Ալոյանը նոյեմբերի 4-ին Dasaran կրթական ծրագրի վերաբերյալ համագործակցության հուշագիր ստորագրեցին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ստորագրման պաշտոնական արարողությունից հետո Լևոն Մկրտչյանը կարևորեց Dasaran կրթական ծրագրի կատարած և կատարվող աշխատանքները։ Նա նաև նշեց, որ այդ ծրագիրը իր ձևաչափով համապատասխանում է համաշխարհային բարձրագույն չափորոշիչներին։ «Մենք վստահ կարող ենք ասել, որ ՀՀ-ում ունենք մի գործիք, որը ձևավորվել է երկարատև աշխատանքի շնորհիվ, և դրա միջոցով հնարավոր է զարգացնել էլեկտրոնային կրթության համակարգը մեր երկրում»,- շեշտեց նախարարը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` կողմերի միջև կնքված հուշագիրը նպատակաուղղված է բարելավելու Հայաստանում կրթության որակը, բարձրացնելու կրթության կառավարման արդյունավետությունն ու թափանցիկությունը, կիրառելու համաշխարհային կրթության և կրթական ձևերի լավագույն փորձը։

Սուրեն Ալոյանի խոսքով` այս ճանապարհով Հայաստանը հնարավոր կլինի վերածել կրթական հաջողված մոդելներ արտահանող երկրի։

Հաշվի առնելով Dasaran-ի՝ կրթության բնագավառում մինչ այժմ ներդրած զգալի ավանդը, միջազգային հեղինակությունն ու նվաճումները ՀՀ կրթության և գիտության նախարարը Dasaran կրթական ծրագրի հիմնադիր նախագահ Սուրեն Ալոյանին պարգևատրեց նախարարության բարձրագույն պարգևով՝ «Ոսկե հուշամեդալով»։ Նվաճումներից մեկը եղել է այն, որ 75 երկրների շրջանակներում ճանաչվել է աշխարհի 5 լավագույն նորարական ծրագրերից մեկը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում