Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Սիրիայի արտգործնախարարի հետ
ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխատանքային այցով Նյու Յորքում գտնվող Հայաստանի Հանրապետության արտգործնախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 23-ին հանդիպեց Սիրիայի Արաբական Հանրապետության արտգործնախարար Ուալիդ Մուալլեմի հետ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:
Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին սիրիական ճգնաժամի կարգավորման ուղղությամբ ձեռնարկվող ջանքերի, այդ ուղղությամբ միջազգային նախաձեռնությունների վերաբերյալ։
Նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը հույս հայտնեց, որ սիրիական ճգնաժամի հանգուցալուծման շուրջ վերջերս ձեռք բերված պայմանավորվածությունները կհարգվեն և կիրականացվեն, ինչը ճանապարհ կհարթի ճգնաժամի խաղաղ կարգավորման համապարփակ բանակցությունների մեկնարկի համար:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում