Միջազգային

6,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Մյանմայում

1 րոպեի ընթերցում

6,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Մյանմայում

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուժգին երկրաշարժ Է տեղի ունեցել Մյանմայի կենտրոնական շրջանում, մագնիտուդը կազմել Է 6,8: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությունը: Ստորգետնյա ցնցումների Էպիկենտրոնը գտնվում Էր Մանդալայի մարզկենտրոն Մեթիլա քաղաքից 143 կիլոմետր արեւմուտք ընկած շրջանում:

Ստորգետնյա ցնցումներ են զգացվել Մյանմայի խոշորագույն քաղաքում՝ Յանգոնում, ինչպես նաեւ տարածարջանի ընդարձակ տարածքում, այդ թվում՝ Բանգլադեշի մայրաքաղաք Դաքայում, հաղորդել Է «Սինհուա» գործակալությունը: Երկրաշարժի արձագանքներն զգացվել են նաեւ Հնդկաստանի մի շարք նահանգներում, մասնավորապես, Արեւմտյան Բենգալիայում եւ Ասամում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում