Միջազգային

Իտալիայում ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել. կան զոհեր

1 րոպեի ընթերցում

Իտալիայում ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել. կան զոհեր

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից օգոստոսի 24-ին, ժամը 06.08-ին տեղեկություն է ստացվել, որ տեղական ժամանակով ժամը 05.36-ին (Գրինվիչի ժամանակով` 01.36-ին)գրանցվել է 6.1 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Իտալիայի տարածքում:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԱԻՆ-ից, երկրաշարժի աշխարհագրական կոորդինատներն են՝հյուսիսային լայնության 42.790Օև արևելյան երկայնության 13.290Օ: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա: Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 6-7 բալ:

Երկրաշարժին հաջորդել են ետցնցումներ` 5.4 և 4.9 մագնիտուդներով:

Կա 6 զոհ, վնասվել են որոշ քաղաքներ, առկա է սողանքի առաջացման վտանգ:

Reuters-ը հայտնում է, որ Ամատրիչե քաղաքի քաղաքապետ Սերջիո Պիրոցին տեղեկան հեռուստաընկերության հետ զրույցում նշել է, որ. «քաղաքի կեսն արդեն չկա»: Ավերածությունների մասին տեղեկություններ են ստացվում նաև Ակումոլի քաղաքից: Երկրաշարժի էպիկենտրոնը մոտ է գտնվել Լ' Ակվիլա քաղաքին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում