Երևանում՝ 11:07,   11 Մայիս 2024

Հայաստանի բանակը պետք է արագ եւ շատ լուրջ վերազինվի նոր տեխնոլոգիաներով. Սամվել Մարտիրոսյան

Հայաստանի բանակը պետք է արագ եւ շատ լուրջ վերազինվի նոր տեխնոլոգիաներով. Սամվել 
Մարտիրոսյան

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը կարծում է, որ հատկապես ապրիլյան պատերազմից հետո  պետք է բանակը վերազինել նորագույն տեխնոլոգիաներով:

«Այստեղ երկու կարեւոր հարց կա: Առաջինը, որ Հայաստանի բանակը պետք  է արագ եւ շատ լուրջ վերազինվի նոր տեխնոլոգիաների տեսանկյունից, քանի որ այս ապրիլյան ընդհարումը ցույց տվեց, որ հակառակորդի կողմից նոր տեխնոլոգիաների կիրառումը մեզ շատ լուրջ կորուստներ հասցրեց, եւ մենք մտնում ենք նոր ժամանակներ, որտեղ միայն ոգով կռվել չի ստացվում. եթե քո դեմ անօդաչու սարքեր են օգտագործում, քո ոգին միշտ չէ, որ կարող է այդ ամենի դեմ պայքարել: Այստեղ պետք է նաեւ միտքը աշխատի: Իսկ երկրորդ կարեւոր խնդիրն այն է, որ  մասնագետների ներուժը չկորչի, ընդհանրապես կարեւոր է մասնագետ զորակոչիկների ներուժն օգտագործել ճիշտ և հասցեական»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց փորձագետը:  

Անդրադառնալով ամբողջ Հայաստանի մասշտաբով տեղեկատվական պատրաստվածությանը՝ փորձագետը Հայաստանը որակեց որպես բավականին բեւեռացված երկիր:

«Այսինքն՝ նկատվում է այդ անհամաչափությունը. կա հասարակության մի հատված, որը ծայրահեղ առաջադեմ է եւ մի հատված, որը ծայրահեղ չզարգացած: Ցավոք, համաչափություն հաստատելու խնդիր էլ չի դրվում, ուղղակի հնարավորություն չկա: Կրթական համակարգի բարեփոխումներով եւ ողջ կյանքի ընթացքում ուսումնառության զարգացմամբ միայն կարելի է լուծել այս խնդիրը, որպեսզի մեծահասակները եւս կարողանան գաղափար կազմել նորագույն տեխնոլոգիաներից»,- ընդգծեց նա:

ՀՀ պաշտպանության նախարարությունը վերջերս հայտարարեց պաշտպանական համակարգում բարձր տեխնոլոգիական լուծումների ստեղծման և դրանց արդյունավետ կիրառման համար «Հայ թեք» կիբեռանվտանգության կենտրոնի հետ իրականացվող համատեղ մրցույթ, որին կարող են մասնակցել 2016թ. ամառային զորակոչի ժամանակ զորակոչի ենթակա և տեղեկատվական հաղորդակցության տեխնոլոգիաների և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում խորը մասնագիտական գիտելիքներ և հմտություններ ունեցող զորակոչիկները: Մրցույթը հայտարարվում է հետևյալ մասնագիտությունների գծով՝ ծրագրավորում, ցանցային ադմինիստրատոր, ցանցեր, կիբեռանվտանգություն: Վերջնաժամկետ է սահմնված հունիսի 10-ը: Մրցույթում հաղթած զորակոչիկները ժամկետային զինվորական ծառայության կնշանակվեն ՀՀ ԶՈւ կապի և ԱԿՀ վարչության հատուկ ստորաբաժանումներում: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am