Միջազգային

Ինգուշեթիայում ԻՊ հավաքագրող է ձերբակալվել

1 րոպեի ընթերցում

Ինգուշեթիայում ԻՊ հավաքագրող է ձերբակալվել

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրավապահ մարմինները Ինգուշեթիայում հատուկ գործողությունների ժամանակ ձերբակալել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հավաքագրողին: «Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ այդ մասին ՏԱՍՍ-ին փոխանցել են հանրապետությունում իրավապահ մարմինները:

«Կարաբալուկ քաղաքում նախօրեին ոստիկանությունը գործողություներ է իրականացրել և ձերբակալել է ԻՊ հավաքագրող, հանրապետության 23-ամյա բնակչի»,- հայտնել է աղբյուրը: Ըստ նրա տվյալների՝ կալանավորված Տյամրան Աուշևը երկու տարվա ընթացքում խմբավորման շարքերը համալրում էր երիտասարդներով: Այն տան ստուգումների արդյունքում, որտեղ նա ապրում էր, հայտնաբերվել է ինքնաշեն պայթուցիկ սարք՝ 400 մետր խոցելիության շառավղով:

Ձերբակալվածի նկատմամբ հարուցվել է քրեական գործ ՌԴ Քրեական օրենսգրքի «Զենք ու զինամթերք ապօրինի պահելու և կրելու» 222 հոդվածով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում