Երևանում՝ 11:07,   18 Մայիս 2024

Գյումրիում կշարունակվի Վալերի Պերմյակովի գործով հերթական դատական նիստը

Գյումրիում կշարունակվի  Վալերի Պերմյակովի գործով հերթական  դատական նիստը

ԳՅՈՒՄՐԻ, 29 ԱՊՐԻԼԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի տարածքում ապրիլի 29-ին կշարունակվի  Վալերի Պերմյակովի գործով հերթական  դատական նիստը: Այս նիստի ընթացքում դատարանը կշարունակի և  հավանաբար  կավարտի  Վալերի Պերմյակովի նախաքննական ցուցմունքների հրապարակման փուլը. այս փուլի մեկնարկին Պերմյակովը հրաժարվեց ցուցմունքներ տալ, և դատարանը որոշեց լսել Վալերի Պերմյակովի նախաքննական ցուցմունքները:

Դատարանի դահլիճում ընթերցվում են ոչ միայն հարցաքննությունների արձանագրությունները, այլ նաև հրապարակվում տեսաձայնագրությունները: Արձանագրություններից ու տեսաձայանգրություններից բացի, դատարնն ունի և, հավանաբար, արդեն այս  նիստին կհրապարակի նաև փորձաքննության տեսաձայնագրությունը, որտեղ Վալերի Պերմյակովը ցույց է տալիս, թե ինչպես է իրականացրել հանցագործությունը:

Պերմյակովը հարցաքննվել է ընդհանուրը 17 անգամ՝ ինչպես հայ, այնպես էլ ռուս քննիչների կողմից:

Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 12-ին՝ վաղ առավոտյան  ժամը 06:00-ի սահմաններում. նրանց մահը վրա է հասել հրազենային վնասվածքներից։ Ավետիսյանների ընտանիքից ողջ էր մնացել 6 ամսական փոքրիկը՝ Սերյոժա Արմենի Ավետիսյանը, ով կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքներով տեղափոխվել էր բժշկական կենտրոն, այնուհետև` յոթ օր հետո մահացել: Նշանակվել էին դատաբժշկականդատատոքսիկոքիմիականդատաձգաբանական փորձաքննություններ: Կասկածյալին ռուս սահմանապահները հայտնաբերել են հայ-թուրքական սահմանը հատելու փորձ կատարելիս եւ հանձնել 102-րդ ռուսական բազայի հրամանատարությանը:

Քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (երկու և ավելի անձանց սպանություն): ՀՀ քննչական կոմիտեի քննիչները Վալերի Պերմյակովին  մեղադրանք են առաջադրել ՀՀ ՔՕ 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ երկու եւ ավելի անձանց դիտավորյալ սպանության համար: Վալերի Պերմյակովն ընդունել է առաջադրված մեղադրանքը: Ռուսական կողմում հարուցված քրեական գործով Պերմյակովը դասալքության եւ զենքի ապօրինի կրման համար օգոստոսի 12-ին դատապարտվել է 10 տարվա ազատազրկման:

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am