Տարածաշրջանային

Երեւանում Լավրովի Արարատ լեռը լուսանկարելը հիսթերիա է առաջացրել Ադրբեջանում եւ Թուրքիայում

1 րոպեի ընթերցում

Երեւանում Լավրովի Արարատ լեռը  լուսանկարելը հիսթերիա է առաջացրել Ադրբեջանում եւ Թուրքիայում

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օրերս Երեւանում գտնվող Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը օդանավակայանում լուսանկարել է Արարատ լեռը: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացացիչ Մարիա Զախարովան Facebook-ի իր էջում տեղադրել է Լավրովի` Արարատը լուսանկարելու պահն արտացոլող պատկերը` գրառելով. «Արարատն այսօր զմայլեց իր գեղեցկությամբ: Սերգել Լավրովը եւս չդիմացավ եւ լուսանկարեց լեռը»: Այդ իրողությունը նոր հիսթերիա է առաջացրել Ադրբեջանում եւ Թուրքիայում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ադրբեջանական ԶԼՄ-ները, սոցկայքի ադրբեջանցի եւ թուրք օգտատերերն իրենց երկրներից պահանջել են նոտաներ հղել ՌԴ ԱԳՆ-ին:

Մարիա Զախարովան այդ հիսթերիկ արձագանքի հետ կապված գրառել է. «Հայաստանի ՍՍՀ զինանշանում Արարատը լինելու հետ կապված Թուրքիայի կառավարության բողոքին ի պատասխան արտգործնախարար Չիչերինն ասել էր. «Թուրքիայի դրոշի վրա էլ Լուսինն է պատկերված, բայց Լուսինը Թուրքիայի տարածքի մաս չէ»«:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում