Քաղաքականություն

ԵԱՀԿ եռյակի հանդիպմանը կքննարկվի ԼՂ հակամարտության գոտում ստեղծված իրավիճակը

1 րոպեի ընթերցում

ԵԱՀԿ եռյակի հանդիպմանը կքննարկվի ԼՂ հակամարտության գոտում ստեղծված իրավիճակը

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ գործող նախագահ, գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը ապրիլի 12-ին Բեռլինում կընդունի իր սերբ և ավստրիացի գործընկերներ Իվիցա Դաչիչին և Սեբաստիան Կուրցին` ԵԱՀԿ եռյակի` գործող, նախորդ և հաջորդ նախագահող երկրների ձևաչափով քննարկումներ ունենալու նպատակով:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ռիա-Նովոստին», եռյակի հանդիպմանը կմասնակցի նաև կազմակերպության գլխավոր քարտուղար Լամբերտո Զաննիերը:

«Բանակցությունների հիմնական կետերն են ԵԱՀԿ ջանքերը` ուղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը, ինչպես նաև իրավիճակը Ուկրաինայում: Քննարկվելու են նաև միգրացիային առնչվող թեմաներ»,- հայտնել են Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում