Հասարակական

Հայաստանում կիրականացվեն ընտանիքների աջակցմանն ուղղված ծրագրեր. Արտեմ Ասատրյան

2 րոպեի ընթերցում

Հայաստանում կիրականացվեն ընտանիքների աջակցմանն ուղղված ծրագրեր. Արտեմ Ասատրյան

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը համոզված է, որ Հայաստանում կենսաբանական ընտանիքների աջակցմանն ուղղված ծրագրեր պետք է իրականացվեն: Նպատակը մեկն է` այնպես անել, որ երեխաները չհայտնվեն մանկատներում: Այս մասին նախարարը նշեց մարտի 30-ին լրագրողների հետ զրույցում:

«Նախարարության կողմից մշակվել է ևս մեկ նախագիծ, որը վերաբերում է այլընտրանքային խնամքի ուղղորդման չափորոշիչներին: Այն առաջիկայում կներկայացվի կառավարություն: Ծրագիրը բացառում է երեխային կենսաբանական ընտանիքից բնակչության սոցիալական պաշտպանության հաստություն ուղեգրելը: Սոցիալական աշխատողները պետք է իրականացնեն ընտանիքի կարիքի ամբողջական գնահատում, դիտարկեն կենսաբանական կարիքին օգնելու հնարավորությունները, թե ինչ ծրագրեր պետք է իրականացվեն, որ կենսաբանական ընտանիքում խնդիրը լուծվի և երեխան ընտանիքից դուրս չհայտնվի»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց նա:

Նախարարի խոսքով` դրա անհնարինության դեպքում պետք է լուծվեն ժամանակավոր խնամքի խնդիրները: «Ժամանակավոր խնամք ապահովելով`պիտի շարունակվեն աշխատանքները, որպեսզի երեխան վերադառնա կենսաբանական ընտանիք»,-հավելեց նա:

Արտեմ Ասատրյանը շեշտեց, որ սա կարևոր է նաև այն առումով, որ զարգանում է սոցիալական աշխատողների ինստիտուտը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում