Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Moody's-ն իջեցրել է Հայաստանի պետական պարտատոմսերի վարկանիշը Ba3-ից B1

Moody's-ն իջեցրել է Հայաստանի պետական պարտատոմսերի վարկանիշը Ba3-ից B1

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միջազգային վարկանիշավորող Moody’s  Investor Service  գործակալությունն իջեցրել է Հայաստանի թողարկողների և պետական պարտատոմսերի վարկանիշը Ba3-ից B1: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով գործակալության պաշտոնական կայքը, կանխատեսումը կայունից փոխվել է բացասականի (բացասականից փոխվել է կայունի- շտկում` 21.03.2016թ.):

Ազգային արժույթով պարտատոմսերի և ավանդների վարկանիշը Moody’s-ն իջեցրել է Ba1-ից Ba2-ի, արտարժույթով երկարաժամկետ ավանդների առաստաղը` B1-ից B2-ի: Միաժամանակ արտարժույթով պարտատոմսերի և կարճաժամկետ ավանդների առաստաղը մնացել է անփոփոխ` Ba2/NP:

Որպես փոփոխությունների հիմնական դրդապատճառներ նշվում են Հայաստանի արտաքին խոցելիության մեծացումը` պայմանավորված Ռուսաստանից դրամական փոխանցումների կրճատմամբ, օտարերկրյա ուղղակի ներդրումների համար անորոշ հեռանկարը, փոխարժեքի փոփոխությունների նկատմամբ գերզգայունության մեծացումը և արտարժույթի պահուստների վրա սպասվող ճնշումը:

Գործակալությունը նաև շեշտում է, որ Հայաստանի տնտեսական աճի համար հավելյալ ռիսկեր է ստեղծում նաև աշխարհաքաղաքական իրավիճակը` պայմանավորված, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղի հակամարտությամբ: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]