Երևանում՝ 11:07,   18 Մայիս 2024

Արոնյանը ոչ-ոքի է խաղացել Ֆաբիո Կառուանայի հետ

Արոնյանը ոչ-ոքի է խաղացել Ֆաբիո Կառուանայի հետ

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ գրոսմաստեր Լևոն Արոնյանը Մոսկվայում անցկացվող  հավակնորդների մրցաշարի հինգերորդ տուրում ոչ-ոքի է խաղացել ամերիկացի Ֆաբիո Կառուանայի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Արոնյանը մրցաշարի հինգերորդ տուրում խաղացել է սպիտակներով: Հավակնորդների մրցաշարի չորրորդ տուրում Արոնյանը սևերով եւս ոչ-ոքի էր խաղացել ռուս շախմատիստ Պետեր Սվինդլերի հետ:

Լևոն Արոնյանը 3 միավորով 1-ին հորիզոնականը կիսում է Սերգեյ Կորյակինի հետ:

Մրցույթին մասնակցում են ութ էլիտար գրոսմաստերներ: Մրցանակային ֆոնդը կազմում է 420,000 եվրո, իսկ մրցաշան անցկացվում է Մոսկվայում մարտի 11-ից 29-ը: Հաղթողը նոյեմբերին Նյու Յորքում կհանդիպի աշխարհի չեմպիոն նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am