Արոնյանը ոչ-ոքի է խաղացել Ֆաբիո Կառուանայի հետ

Armenpress 19:37, 16 Մարտ, 2016

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ գրոսմաստեր Լևոն Արոնյանը Մոսկվայում անցկացվող  հավակնորդների մրցաշարի հինգերորդ տուրում ոչ-ոքի է խաղացել ամերիկացի Ֆաբիո Կառուանայի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Արոնյանը մրցաշարի հինգերորդ տուրում խաղացել է սպիտակներով: Հավակնորդների մրցաշարի չորրորդ տուրում Արոնյանը սևերով եւս ոչ-ոքի էր խաղացել ռուս շախմատիստ Պետեր Սվինդլերի հետ: Լևոն Արոնյանը 3 միավորով 1-ին հորիզոնականը կիսում է Սերգեյ Կորյակինի հետ:

Մրցույթին մասնակցում են ութ էլիտար գրոսմաստերներ: Մրցանակային ֆոնդը կազմում է 420,000 եվրո, իսկ մրցաշան անցկացվում է Մոսկվայում մարտի 11-ից 29-ը: Հաղթողը նոյեմբերին Նյու Յորքում կհանդիպի աշխարհի չեմպիոն նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am