Քաղաքականություն

Հայաստանը և ՌԴ-ն շարունակում են բանակցությունները գազի գնի շուրջ. Հովիկ Աբրահամյան

1 րոպեի ընթերցում

Հայաստանը և ՌԴ-ն շարունակում են բանակցությունները գազի գնի շուրջ. Հովիկ Աբրահամյան

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանից Հայաստանին մատակարարվող գազի գնի հետ կապված այս պահին վերջնական որոշում չկա, սակայն բանակցությունները շարունակվում են: Ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: «Հայաստանի և Ռուսաստանի նախագահների հանդիպման ժամանակ այդ հարցը քննարկվել է, և հիմա նախարարությունները, «Գազպրոմ Արմենիա»-ն գազի գնի շուրջ բանակցություններ են իրականացնում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց վարչապետը:

Անդրադառնալով ԵԱՏՄ տարածքում էներգակիրների առևտուրը ռուբլիով իրականացնելու առաջարկին՝ վարչապետն ընդգծեց, որ այդ հարցում դեռ առաջընթաց չկա: «Դա քննարկվում է Եվրասիական տնտեսական միության շրջանակներում: Ապրիլի 7-ին կլինի Ռուսաստանի վարչապետի այցը Հայաստան, իսկ ապրիլի 8-ին կլինի Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների վարչապետերի այցը: Մենք կանցկացնենք Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստ, որի ժամանակ կաշխատենք քննարկել այդ հարցը և ունենալ պատասխաններ»,- եզրափակեց վարչապետը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում