Ջանի Ինֆանտինոն ընտրվել է ՖԻՖԱ-ի նախագահ
ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միջազգային Ֆուտբոլի Ֆեդերացիաների Միության՝ ՖԻՖԱ-ի նախագահ է ընտրվել Ջանի Ինֆանտինոն: Քվեարկության երկրորդ փուլում ՈՒԵՖԱ-ի գլխավոր քարտուղարը հավաքել է 115 ձայն, իսկ շեյխ Սալման բեն Իբրահիմ Ալ Խալիֆան՝ 88 ձայն: Այս մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ գործակալությունը:
Ավելի վաղ անցկացված քվեարկության ընթացքում ՖԻՖԱ-ի նախագահ առաջին փուլով չէր ընտրվել: Թեկնածուներից որեւէ մեկը չէր հավաքել ձայների 2/3-ը, ինչն անհրաժեշտ էր առաջին փուլում հաղթելու համար:
Քվեարկության առաջին փուլում Ջանի Ինֆանտինոն ստացել էր 88 ձայն, շեյխ Սալման բին Իբրահիմ Ալ Խալիֆան՝ 85 ձայն, Ալի բին Ալ Հուսեյնը՝ 27 ձայն, ՖԻՖԱ-ի գլխավոր քարտուղար Ժերոմ Շամպանը՝ 7 ձայն:
Քվեարկության երկրորդ փուլում հաղթելու համար անհրաժեշտ էր ստանալ քվեարկությանը մասնակիցների կեսից ավելիի քվեները՝ ոչ պակաս քան 104 ձայն:
Հիշեցնենք ՝ Ցյուրիխում է նաեւ Հայաստանի պատվիրակությունը: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ՈւԵՖԱ-ի անդամ մյուս ֆեդերացիաների նման կքվեարկել է Ինֆանտինոյի օգտին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում