Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Հայաստանը 2016թ-ից դարձել է Հորիզոն 2020 եվրոպական ծրագրի լիիրավ անդամ

Հայաստանը 2016թ-ից դարձել է Հորիզոն 2020 եվրոպական ծրագրի լիիրավ անդամ

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանն այս տարի այլևս Հորիզոն 2020 եվրոպական գիտական ծրագրի լիիրավ անդամ երկիր է: Այս մասին լրագրողների հետ զրույցում հունվարի 20-ին տեղեկացրեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

«Համաձայնագրի ֆորմալ ստորագրման գործընթացը դեռևս տեղի չի ունեցել, բայց Եվրամիության հետ բանակցությունները հանգեցրին նրան, որ 2016-ից, անգամ մինչ համաձայնագրի ստորագրումը, Հայաստանի գիտնականները կարող են լիարժեք մասնակցել ծրագրին: Իսկ վարչարարական հարցերը, հուսամ, կկարգավորվեն մինչև գարուն, և մենք կունենանք ստորագրված փաստաթուղթ, որը կամրացնի մեր գիտնականների հնարավորությունները եվրոպական տիրույթում»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց Արմեն Աշոտյանը:

Եվրոպական Միության  Հորիզոն 2020-ի շրջանակում  ՀՀ գիտական համակարգը կընդգրկվի   դրամաշնորհային տարբեր  ծրագրերում՝ ապահովելով ֆինանսական հոսքեր գիտության ոլորտում: 

Նախարարն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Հայաստանը կմիանա Եվրոպական միության Հորիզոն 2020 ծրագրին, ինչը հնարավորություն կստեղծի մեր գիտնականների համար գալիք 6 տարիների ընթացքում օգտվել ԵՄ 80 միլիարդանոց բյուջեից` գիտական հետազոտությունների համար:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]