Միջազգային

Ֆրանսիայում տեղի է ունեցել այն, ինչ 5 տարի կատարվում է Սիրիայում. Բաշար Ասադ

1 րոպեի ընթերցում

 Ֆրանսիայում տեղի է ունեցել այն, ինչ 5 տարի կատարվում է Սիրիայում. Բաշար Ասադ

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի նախագահ Բաշար Ասադն իր ցավակցությունն է հայտնել Փարիզում տեղի ունեցած ահաբեկչական գործողության առնչությամբ` նշելով, որ նույնն էլ արդեն 5 տարի շարունակ տեղի է ունենում Սիրիայում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնումէ «ՌԻԱ Նովոստի»-ն:«Ֆրանսիայում երեկ տեղի է ունեցել այն, ինչ արդեն 5 տարի կատարվում է Սիրիայում»,- ֆրանսիացի խորհրդարանականների հետ հանդիպման ժամանակ Ասադի խոսքերը մեջբերում է Europe1-ը:

Նոյեմբերի 13-ի երեկոյան Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում միաժամանակ ահաբեկչություններ են տեղի ունեցել քաղաքի 6 տարբեր վայրերում: Ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը, ըստ տարբեր տվյալների, հասել է 120-153-ի, տուժել է ավելի քան 200 մարդ, նրանցից 80-ի վիճակը ծանր է: Երկրում հաստատվել է արտակարգ դրություն, հայտարարվել խիստ վերահսկողություն պետական սահմանների նկատմամբ: Ահաբեկչությունից ժամեր անց նախագահ Ֆրանսուա Օլանդը հրավիրել է արտակարգ խորհրդակցություն: Նա ահաբեկչության ծավալներն աննախադեպ է անվանել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում