Տարածաշրջանային

Դիարբեքիրի երկու գավառում փողոց դուրս գալու արգելք է հայտարարվել

1 րոպեի ընթերցում

Դիարբեքիրի երկու գավառում փողոց դուրս գալու արգելք է հայտարարվել

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դիարբեքիրի մի շարք շրջաններում հայտարարվել է փողոց դուրս գալու արգելք: Պատճառը ոստիկանության կողմից այդ վայրերում հակաահաբեկչական գործողությունների իրականացումն է:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական Demokrathaber.net-ը:

Արգելքը հայտարարվել է Լիջե և Հանի գավառների 21 թաղամասերում: Արգելքը կհանվի միայն քաղաքային իշխանությունների կողմից համապատասխան հայտարարությունից հետո:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում