Երևանում՝ 11:07,   12 Մայիս 2024

Մոսկվայում 19-ամյա հայուհուն սպանած ադրբեջանցուն դատարանը երկամսյա կալանքի է ենթարկել

Մոսկվայում 19-ամյա հայուհուն սպանած ադրբեջանցուն դատարանը երկամսյա կալանքի է 
ենթարկել

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայի դատարանը որոշում է ընդունել ձերբակալել ադրբեջանցի Էմիլ Զուլֆուգարովին, որ սպանել է իրեն մերժած հայ ուսանողուհուն` 19-ամյա Աննա Սարգսյանին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ռուսական լրատվամիջոցները, Զուլֆուգարովը մահացու յոթ հարված է հասցրել աղջկան, ով ստացած վնասվածնքերից մահացել է մինչև շտապօգնության ժամանումը: Դեպքը տեղի է ունեցել Խաչատրյան փողոցում` մետրոյի մոտ:

Ավելի ուշ պարզվել է, որ վերջին երկու տարում ադրբեջանցի երիտասարդը սիրահետել է աղջկան, սակայն մի քանի անգամ մերժում ստանալով` սկսել է հետապնդել նրան:

Աղջկա հայրը բազմիցս դիմել է ոստիկանություն` դստերը պաշտպանելու խնդրանքով, սակայն նրա բողոքներն անուշադրության են մատնվել:

Ուսանողուհու կայնքի վերջին վայրկյանները ֆիքսել է փողոցում տեղադրված տեսախցիկը. երիտասարդը մոտեցել է փողոցում կանգնած աղջկան և դանակի մի քանի հարվածներ հասցրել նրա որովայնին: Դեպքից հետո նա փախուստի է դիմել, սակայն չի փորձել թաքնվել: Կարճ ժամանակ անց ոստիկանությունը ձերբակալել է նրան:

Դեռ տեղեկություններ չեն հաղորդվում, թե ինչու ոստիկանությունը չի արձագանքել աղջկա հարազատների բողոքներին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am