Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Գաբրիել Ղազարյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին

Գաբրիել Ղազարյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանն ընդունել է Հայստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեյիսիին՝ մեր երկրում դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նախարարը ողջունել է դեսպանին և իր գոհունակությունը հայտնել Հայաստանում նրա պաշտոնավարման ընթացքում սպորտի և երիտասարդության ոլորտներում կատարած աշխատանքի համար: «Մեր երկու երկրների միջև, արդեն ձևավորված ավանդույթի համաձայն, հաջողությամբ իրագործվում են բազմաթիվ ծրագրեր՝ այդ թվում նաև սպորտի և երիտասարդության ոլորտներում»,- ասել է  Ղազարյանը և ավելացրել, որ այդ գործընթացում մեծ է նաև պարոն Մոհամմադ Ռեյիսիի մասնագիտական հմտությունը և ակտիվ մասնակցությունը:
ԻԻՀ դեսպանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և ասել, որ մեր երկրից հեռանում է անմոռանալի և տպավորիչ հիշողություններով:
Հանդիպման ավարտին նախարար Ղազարյանը հուշանվեր է հանձնել ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպանին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am