Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

«Շանթ-2015». Էրեբունի ԲԿ-ում խաղարկվեց պատերազմի ժամանակ հիվանդանոցային պատրաստականության սցենարը

«Շանթ-2015». Էրեբունի ԲԿ-ում խաղարկվեց պատերազմի ժամանակ հիվանդանոցային 
պատրաստականության սցենարը

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Շանթ 2015» պլանային ռազմավարական զորավարժությունների շրջանակում Էրեբունի բժշկական կենտրոնում խաղարկվեց պատերազմական իրավիճակում հիվանդանոցային պատրաստականության սցենարը, ըստ որի՝ հրահանգված ժամանակամիջոցում հիվանդանոցը պետք է նախապատրաստեր 100 մահճակալ և բուժանձնակազմին` տարբեր   տեսակի վնասվածքներ ստացած անձանց ընդունելու համար: Սցենարի համաձայն` 20 մահճակալ տեղադրվել է ինտենսիվ հսկողության պալատներում, ինչպես նաև անհրաժեշտ սարքավորումներով և բուժական պարագաներով մահճակալներ են պատրաստվել վիրաբուժական, ուռոլոգիական, թերապևտիկ բաժանմունքներում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, նման տեղեկատվություն հաղորդեց Էրեբունի բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Արթուր Ռոստոմյանը:

Սեպտեմբերի 3-ից մեկնարկել է «Շանթ 2015» հրամանատարաշտաբային զորավարժություններ, որի շրջանակներում ՀՀ առողջապահության նախարարությունը ստացել է բազմաթիվ հանձնարարականներ, իսկ այսօր առավոտյան հրահանգ է ստացվել նախապատրաստել Էրեբունի բժշկական կենրոնը՝ 100 մահճակալով և բուժանձնակազմով: Փոխնախարարի խոսքով՝ Էրեբունի բժշկական կենտրոնից բացի, նման սցենար է խաղարկվել նաև «Արարատի հիվանդանոց» բժշկական կենտրոնում:

«Մարզային հիվանդանոցներն օգնության սպասարկման ծավալի և մասնագիտական որոշակի հնարավորություններ ունեն, դրանց աշխատանքը թեթևացնելու և համակարգված բուժօգնություն ցույց տալու համար մի շարք մասնագիտացված հիվանդանոցներ նախատեսվել են որպես թիկունքային հոսպիտալներ: Եթե այս կամ այն պատճառով հնարավոր չլինի բուժում իրականացնել մարզային հիվանդանոցներում, ապա հիվանդները կտեղափոխվեն թիկունքային հոսպիտալներ»,- բացատրեց Արթուր Ռոստոմյանը՝ նշելով, որ Էրեբունի բշկական կենտրոնը նման փորձ ունի, պարզապես հիմա այդ ամենն ավելի համակարգված է: «Այս զորավարժությունների նպատակն է մեկ անգամ ևս ցուցադրել մեր պատրաստականությունը»,- հավելեց նա:

Զորավարժությունը լուսաբանող լրագրողներին ներկայացվեցին նաև «Անձեռնմխելի դեղորայքի» պահուստները, որտեղ պահվում են մեկ ամսվա և բոլոր իրավիճակների համար նախատեսված դեղեր և բժշկական պարագաներ: Դեղորայքի տեսականին պարբերաբար թարմացվում է, շատ դեպքերում՝ փոխարինվում նորերով: Հիվանդանոցում գործում է հատուկ հանձնաժողովը, որն էլ զբաղվում է դեղորայքի և բժշկական պարագաների ապահովման հարցերով: Այն նախապես ընտրում է անհրաժեշտ տեսականին, գնահատում դրանց որակական հատկանիշները, հաստատում, ապա համապատասխան ծառայություններին հանձնարարում ձեռք բերել դրանք:

Հայաստանում մեկնարկել են «Շանթ 2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները: Համապետական նշանակության «Շանթ-2015» զորավարժությունը պլանային բնույթի է և նպատակաուղղված է պաշտպանությանը պետության անմիջական նախապատրաստության և ագրեսիայի հետմղման ընթացքում պետական և ռազմական կառավարման մարմինների զորահավաքային նախապատրաստության, պատրաստականության բարձր աստիճանների բերման ունակության վերստուգմանը, փոխգործակցության և գործողությունների ներդաշնակության մակարդակի բարձրացմանը: Հաշվի առնելով Հայաստանի շուրջ և մերձատարածքում ստեղծված ռազմաքաղաքական իրադրությունը, զորավարժության սցենարում առկա մտացածին հակառակորդը և իրավիճակը առավելապես համապատասխանեցված են իրականությանը:

Լուսանկարները` Էդուարդ Սեպետչյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]