Երևանում՝ 11:07,   18 Մայիս 2024

Օտարերկրյա դիվանագետները Երևանում հեծանվավազքի մրցույթի կմասնակցեն

Օտարերկրյա դիվանագետները Երևանում հեծանվավազքի մրցույթի 
կմասնակցեն

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության և Երևանի քաղաքապետարանի, «Ջի Էմ Ջի մեդիա գրուպ» ընկերության նախաձեռնությամբ Երևանում Սահմանդրության օրվա առիթով հուլիսի 5-ին կկայանա հեծանվավազքի մրցույթ:

Հեծանվավազքին կմասնակցեն Հայաստանում գործող պետական կառույցների ներկայացուցիչները, գործարարներ, դիվանագիտական կառույցների ներկայացուցիչներ: «Այս միջոցառումը շատ համահունչ է նախարարության կողմից իրակացվող միջոցառմանը: Նախարար ողջունել է առաջարկությունը և փորձել աջակցել: Այս տարի, բացի նախարարության աշխատակիցների մասնակցությունից, նախարարությունն իր վրա է վերցրել կազմակերպչական աշխատանքերը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց նախարարի մամուլի խոսնակ Աստղիկ Մարտիրոսյանը:

«Ջի Էմ Ջի մեդիա գրուպ» ընկերության ներկայացուցիչ Մարիամ Մանուկյանի խոսքով`  հեծանվավազքը կլինի մրցութային և առաջինից երրորդ տեղերը զբաղեցրած մասնակիցները կստանան համապատասխան մրցանակներ և պատվոգրեր: «Մրցույթին մինչ օրս մասնակցության հայտ են ներկայացրել Բրազիլիայի, Հնդկաստանի, ԱՄՆ-ի և Ռումինիայի դեսպանատան  աշխատակիցները: Հեծանվավազքին կմասնակցեն անձամբ դեսպանները»,-ասաց Մանուկյանը:

Մրցույթին հնարավոր է մասնակցի նաև ՀՀ սպորտի և երիտասարդության նախարար Գաբրիել Ղազարյանը: Մրցավազքը կսկսվի Հանրապետության հրապարակից և կավարտվի Երևանի քաղաքապետարանի մոտ` 5 կմ երկարությամբ: Մրցույթն անցկացվում է արդեն երրորդ տարին և նվիրված է Սահմանդրության օրվան: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am