Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

ԿԳ նախարարի հրամանով ևս 2 բուհ ստացավ հավատարմագիր

ԿԳ նախարարի հրամանով ևս 2 բուհ ստացավ հավատարմագիր

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հրամաններ  է ստորագրել  «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանին»  և «Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիային» 4 տարի ժամանակով ինստիտուցիոնալ հավատարմագրման վկայական շնորհելու վերաբերյալ: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, նախարարի հրամանի համար հիմք են հանդիսացել ՀՀ կառավարության 2011 թվականի հունիսի 30-ի N 978 որոշման 11-րդ կետը և «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն»  հիմնադրամի Հավատարմագրման հանձնաժողովի 2015 թվականի  մայիսի 21-ի N 12  և N 11 որոշումները:

Ներկա դրությամբ ինստիտուցիոնալ հավատարմագիր են ստացել Հայաստանի 10  բարձրագույն ուսումնական հաստատություններ, որոնցից  ԵՊՀ-ն՝ 6 տարի ժամանակահատվածով, Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանը, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը, Հայաստանի ազգային ագրարային համալսարանը, Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանը, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան, Երևանի «Գլաձոր» համալսարանը՝ 4 տարի ժամանակահատվածով և Հյուսիսային համալսարանը՝  2 տարի ժամանակահատվածով՝ պայմանական:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]