ԱՆ աշխատակազմի ղեկավար նշանակվեց Արմեն Գևորգյանը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավար նշանակվեց ներկայիս պաշտոնակատար Արմեն Գևորգյանը: ՀՀ կառավարությունը հավանություն տվեց Գևորգյանի թեկնածությանը: ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը նշեց, որ Գևորգյանը համակարգի փորձառու ներկայացուցիչներից է, երկար տարիներ գլխավորել է նաև ՀՀ պետռեգիստրի գլխավոր վարչությունը:
«Արմենպրես»-իհաղորդմամբ՝ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը շնորհավորեց Գևորգյանին նշանակման առթիվ և մաղթեց բեղմնավոր աշխատանք:
Կարդացեք հոդվածը` Русский