Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հունգարացի հայագետը դասախոսություն է կարդացել Մանկավարժական համալսարանի ուսանողների համար

Հունգարացի հայագետը դասախոսություն է կարդացել Մանկավարժական 
համալսարանի ուսանողների համար

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական հալասարանի Պատմության և իրավագիտության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմն ու ուսանողները հյուրընկալել են Գերմանիայի Լայպցիգի համալսարանի գիտաշխատող դոկտոր Բալինտ Կովաչին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական հալասարանից, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին մասնակցելու նպատակով 5-օրյա այցով Հայաստանում գտնվող հայագետն արդեն երկրորդ անգամ ապագա մանկավարժների համար հանդես է եկել դասախոսությամբ: «Հայերը Կարպատյան ավազնում» թեմայով դասախոսության ընթացքում բանախոսը ներկայացրել է Արևելյան Եվրոպայում հայերի գործունեության և մշակութային կյանքի վերաբերյալ գիտական հրապարակումներ: «Ուրախ եմ հատկապես այս օրերին Հայաստան այցելելու և հայ ժողովրդի կողքին լինելու առթիվ. աշխատանքիս նպատակը ոչ միայն հայկական գեղեցիկ մշակույթն ու դարավոր պատմությունը ուսումնասիրելն է, այլև գիտական մակարդակում դրանք աշխարհով մեկ տարածելը»,-նշել է հունգարացի հայագետը և ընդգծել, որ ուրախ է այցի ընթացքում նաև իր անգլալեզու գրքերը Մանակավարժական համալսարանի ոսւանողներին ներկայացնելու համար: Գրքերի հավաքածուն Բալինտ Կովաչը նվիերել է Պատմության և իրավագիտության ֆակուլտետին:

Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Տիգրան Զարգարյանը պատմական ակնարկով ներկայացրել է երկու ժողովուրդների միջև կապերն ու վստահեցրել, որ մշակութային, քաղաքական և այլ ոլորտներում հայերի թողած ժառանգությունը հպարտանալու առիթ է տալիս: Գրադարանի տնօրենն առանձնակի հպարտությամբ և հայագետի հանդեպ երախտագիտությամբ է խոսել վերջերս Բալինտ Կովաչի նախաձեռնությամբ  Հունգարիայի ազգային գրադարանում Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցադրության համար և ապագա պատմաբաններին հորդորել է մասնագիտական ուսումնասիրություններն ուղղել հայ-հունգարական կապերի՝ դեռևս չուսումնասիրված հատվածների առավել խորքային ու ամբողջական հետազոտմանը:

«Վերջին 4-5 տարիներին հայագետների նոր սերունդն իրականացնում է բավականին հաջող ծրագրեր: Վստահ եմ՝ նրանք կշարունակեն նշանավոր հայագետների՝ հայ-հունգարական պատմական կապերի ուսումնասիրման ավանդույթները և կնպաստեն պատմամշակութային նոր հարաբերությունների ամրապնդմանը»,-նշել է «Հայաստան-Հունգարիա» մշակութային կապերի և համագործակցության ընկերության նախագահ  Անահիտ Սիմոնյանը և իր ոգևորությունը հայտնել է, որ հայ-հունգարական հարաբերությունները հետաքրքրել և դահլիճում են համախմբել բազում ուսանողների:

Պատմության և իրավագիտության ֆակուլտետի դեկան Էդգար Հովհաննիսյանն էլ կարևորել է օտարազգի բանախոսի բաց դասախոսությունն ու նրա գրքերի ներկայացումը ուսանողներին, որոնք հայագիտությամբ  հետաքրքրվողների համար կլինեն ուսումնասիրությունների օգտակար աղբյուր: Դեկանը հույս է հայտնել նաև, որ ուսանողներն առաջիկայում կանդրադառնան հայ-հունգարական կապերի ուսումնասիրմանը, որի ժամանակ ուրախ կլինեն համագործակցել դոկտոր Բալինտ Կովաչի հետ:

Բալինտ Կովաչը եղել է նաև բուհի թանգարանում, ծանոթացել համալսարանի պատմությանն ու ժամանակագրությանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]