Բակո Սահակյանը հետևել է ՊԲ մարտական հրաձգության գնդային մարտավարական զորավարժություններին
16:21, 16 Ապրիլ 2015
ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 16-ին ներկա է գտնվել Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի մարտական հրաձգության գնդային մարտավարական զորավարժություններին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, երկրի ղեկավարը կարեւորել է զորքերի դաշտային վարժվածության աստիճանի բարձրացումը եւ այս ուղղությամբ նպատակասլաց աշխատանքների իրականացումը՝ այն համարելով բանակի բարձր մարտունակության պահպանման կարեւորագույն գործոններից մեկը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում