Տարածաշրջանային

Թուրքական զավեշտ. իզմիրցին Հռոմի պապի դեմ դատական գործ է հարուցել

1 րոպեի ընթերցում

Թուրքական զավեշտ. իզմիրցին Հռոմի պապի դեմ դատական գործ է հարուցել

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության մասին Վատիկանում Հռոմի Ֆրանցիսկոս պապի ելույթին հաջորդած թուրք պաշտոնյաների անհեթեթ հայտարարություններից և մեղադրանքներից հետո Թուրքիայում հերթական զավեշտն է գրանցվել: Թուրքիայի Իզմիր քաղաքի բնակիչ Չոշքուն Ըշըքը տեղի դատարան հայց է ներկայացրել ընդդեմ Հռոմի պապի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական beyazgazete.com-ը:

Թուրքական լրատվամիջոցին տված հարցազրույցում իզմիրցին գլուխ է գովացել, որ դա «Թուրքիայի կողմից պապի դեմ հարուցված առաջին դատական գործն է»:

Ապրիլի 12-ին Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Հռոմի Ֆրանցիսկոս պապը մատուցեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պատարագ: Այս պատմական իրադարձությանը ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսը, Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը, ինչպես նաև հայ կաթոլիկների պատրիարք Ներսես Պետրոս XIX-ը: Պատարագի ժամանակ Ֆրանցիսկոս պապը նշեց, որ 20-րդ դարում տեղի է ունեցել Ցեղասպանություն, որին զոհ են գնացել հայեր, հույներ ու ասորիներ: Պատարագի ընթացում Հայ եկեղեցու սրբերի շարքը դասված Գրիգոր Նարեկացին հռչակվեց Կաթոլիկ եկեղեցու տիեզերական վարդապետ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում