Երևանում՝ 11:07,   12 Մայիս 2024

ՀԲ-ն կշարունակի համագործակցությունը՝ ի նպաստ Հայաստանի էներգետիկ համակարգի բարեփոխման

ՀԲ-ն կշարունակի համագործակցությունը՝  ի նպաստ Հայաստանի էներգետիկ 
համակարգի բարեփոխման

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանն ապրիլի 8-ին ընդունել է Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի էներգետիկ հարցերով պատասխանատու ղեկավար Ռանջիթ Լամեչին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, հանդիպման ընթացքում քննարկվել են Համաշխարհային բանկի օժանդակությամբ Հայաստանի էներգետիկ բնագավառում իրականացվող ծրագրերի ընթացքն ու համագործակցության նոր ուղիները:

Նախարար Երվանդ Զախարյանը նշել է, որ ՀԲ-ի օժանդակությունը Հայաստանի էներգետիկ բնագավառի զարգացման գործում բավականին նշանակալի է եղել: Հանդիպման մասնակիցները նշել են նաև, որ համագործակցության 15 տարիների ընթացքում գրանցվել է մեծ առաջընթաց: ՀԲ ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել շարունակել համագործակցությունը՝ ի նպաստ Հայաստանի էներգետիկ համակարգի հետագա զարգացման և բարեփոխման: 

 

Լուսանկարը`  Wikipedia


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am