Քաղաքականություն

Լեհաստանն աջակցում է Մինսկի խմբին` ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման համար. դեսպան

2 րոպեի ընթերցում

Լեհաստանն աջակցում է Մինսկի խմբին` ԼՂ  հակամարտության խաղաղ կարգավորման համար. դեսպան

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեհաստանն ակտիվորեն աջակցում է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը` հույս ունենալով, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը հնարավորինս արագ կստանա խաղաղ կարգավորում: Այս մասին հայտարարեց ՀՀ-ում Լեհաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Եժի Մարեկ Նովակովսկին` «Արմենպրես»-ի խնդրանքով անդարդառնալով Բաքվում իր գործընկերոջ` Մարեկ Ցալկայի հայտարարություններին` կապված ԼՂ հիմնախնդրի հետ: «Այլ դիվանագետների հայտարարությունները մեկնաբանելն իմ գործառույթների մեջ չի մտնում: Կարող եմ միայն արտահայտել Լեհաստանի պաշտոնական դիրքորոշումը: Այն հայտնի է: Հիմնվում ենք ղարաբաղյան հակամարտությանն առնչվող ՄԱԿ-ի բանաձևերի վրա: Լեհաստանն ակտիվորեն աջակցում է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը` հույս ունենալով, որ հնարավորինս արագ հակամարտությունը կստանա խաղաղ կարգավորում: Ցանկանում ենք համագործակցել տարածաշրջանի բոլոր երկրների հետ»,-նշեց դեսպանը:

Նրա խոսքով` Լեհաստանը ցանկանում է համագործակցել տարածաշրջանի բոլոր երկրների հետ: Այդ համագործակցության ռազմավարական բնույթը բխում է Լեհաստանի և Եվրոպական միության քաղաքականության մեջ Արևելյան գործընկերության դերից: «Հայաստանը` որպես եվրոպական ու քրիստոնեական զարգացած ավանդույթներ ունեցող և հաջողությամբ ժողովրդավարական ինստիտուտներ կառուցող երկիր մեզ համար անկասկած ունի ռազմավարական նշանակություն»,-ընդգծեց Եժի Նովակովսկին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում