Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Իրանի ԱԳ նախարարը չի բացառել միջուկային ծրագրի ժամանակավոր սառեցումը

Իրանի ԱԳ նախարարը չի բացառել միջուկային ծրագրի ժամանակավոր սառեցումը

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ իր երկիրը կարող է համաձայնել միջուկային ծրագիրը ժամանակավոր սառեցնելուն, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«Ամեն ինչ կախված կլինի ձեւակերպումներից»,- ասել է նա CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում՝ պատասխանելով ծրագրի տասնամյա սառեցման պահանջի վերաբերյալ հարցին, որն առաջադրել է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման:

Նախարարը նշել է, որ «վեցյակի» (ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամների եւ Գերմանիան) ներկայացուցիչների հետ բանակցություններում պայմանավորվածության հասնելու դպեքում Թեհրանը «պատրաստ է որոշ ժամանակով համաձայնել սահմանափակումների»:

Դիվանագետը հրաժարվել է «ուղիղ եթերում» ներկայացնել այդ խնդրի նկատմամբ Իրանի դիրքորոշման մանրամասները:

Ավելի վաղ Զարիֆը իրանական ԻՌՆԱ գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել էր, որ Թեհրանը «երբեք չի համաձայնի չափազանց մեծ ու անտրամանաբանական պահանջներին»:

Ինչպես մարտի 5-ի երեկոյան հաղորդել է Եվրոպայի արտաքին քաղաքական ծառայությունը, միջազգային միջնորդների «վեցյակը» եւ Իրանը կշարունակեն աշխատանքը իրանական միջուկային ծրագրի շուրջ բանակցություններում պահպանվող խնդիրների վրա եւ վերստին կհանդիպեն մոտ ժամանակներս:

«Ձեռք է բերվել որոշակի առաջընթաց եւ առկա հարցերից մի քանիսի շուրջ ավելի լավ ըմբռնում»,- ասված է ծառայության հաղորդագրության մեջ, որը տարածվել է Բրյուսելում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am