Երևանում՝ 11:07,   10 Մայիս 2024

Երևանի Դավթաշեն վարչական շրջանի և Մարտակերտի միջև բարեկամության հուշագիր է ստորագրվել

Երևանի Դավթաշեն վարչական շրջանի և Մարտակերտի միջև բարեկամության 
հուշագիր է ստորագրվել

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի և Ստեփանակերտի միջև համագործակցության ծրագրի շրջանակում մայրաքաղաքի Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Ռուսլան Բաղդասարյանի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 26-28-ն այցելել է ԼՂՀ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, այցի շրջանակում պատվիրակության անդամները նախ հանդիպել են Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի հետ: Քննարկվել են համագործակցության ծրագրի մանրամասներն ու առաջիկա անելիքները:

Այնուհետև Սուրեն Գրիգորյանն ու Ռուսլան Բաղդասարյանը Ստեփանակերտի երիտասարդության պալատում դիտել են Երևանի պետական կրկեսի դերասանների՝ արցախցի երեխաների համար պատրաստած ուրախ ներկայացումը:  

Փետրվարի 27-ին կայացել է Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Ռուսլան Բաղդասարյանի ու Մարտակերտի շրջանի վարչակազմի ղեկավար Վլադիկ Խաչատրյանի հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են Երևանի և ԼՂՀ շրջանների միջև համագործակցության ընթացքն ու հեռանկարները:

Այցի ընթացքում Ռուսլան Բաղդասարյանն ու Մարտակերտի քաղաքապետ Միշա Գյուրջյանը ստորագրել են Դավթաշեն վարչական շրջանի և Մարտակերտ քաղաքի միջև բարեկամության հուշագիր, իսկ համագործակցության մեկնարկը նշանավորվել է Երևանի քաղաքապետարանի կողմից Մարտակերտին նվիրաբերված Երևան-Մարտակերտ նստարաններով և այլ գույքով։

Մարտակերտում ծառայություն անցնող զինվորների ծնողների համար նաև ապահովվել են փոխադրամիջոցներ, իսկ արդեն տեղում  կազմակերպվել է հանդիպում զինվորների հետ և համատեղ ճաշկերույթ: Ռուսլան Բաղդասարյանի գլխավորած պատվիրակության անդամները եղել են նաև Մարտակերտի զորամասում  և սահմանային հետակետերում, փոխանցել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ողջույնի խոսքը զինվորներին և հրամանատարական կազմին։ Երևանի պետական կրկեսի դերասանների հաջորդ ներկայացումը հենց զորամասում է տեղի ունեցել, որին հետևել են նաև մարտակերտցի երեխաները: Միջոցառման ընթացքում   զինվորներին ու երեխաներին են փոխանցվել դավթաշենցի դպրոցականների պատրաստած նվերները:

Փետրվարի 28-ին Դավթաշենի պատվիրակության անդամներն այցելել են  Ստեփանակերտի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Սումգայիթի ոճրագործության անմեղ զոհերի հիշատակին և քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից ծաղկեպսակ դրել հուշարձանին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am