Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ամերիկահայ մոտոցիկլիստների խումբը Հայաստանում և ԱՄՆ-ում յուրովի կհարգի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

Ամերիկահայ մոտոցիկլիստների խումբը Հայաստանում և ԱՄՆ-ում յուրովի կհարգի 
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայկական մոտոցիկլիստների ակումբ» (ARMENIAN BRIGADE) բարեգործական խմբի անդամները Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը կհարգեն Հայաստանում և ԱՄՆ-ում:

 Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց բարեգործական ակումբի հիմնադիր-անդամ Հարութ Բոգարյանը, իրենք բաժանվել են երեք խմբի, որոնցից մեկը ապրիլքսանչորսյան օրերին կլինի Հայաստանում, մյուս երկուսը` բողոքի ակցիաներ կանցկացնեն Վաշիգտոնում և Լոս Անջելեսում:

Խմբի անդամները որոշել էին ԱՄՆ-ից Հայաստան գալ մոտոցիկլետներով, սակայն մտավախություն ունեին, որ եղանակային պայմանների և այլ խոչընդոտների պատճառով դա նրանց չի հաջողվի:

«Արդեն 32 օր է, նավահանգիստը փակ է, այլ ճանապարհով գալու դեպքում ծախսերն են շատ ու դրանից մեր հայրենիքին ոչ մի օգուտ չենք տա: Որոշել ենք այդ գումարը հատկացնել էլեկտրական սայլակներ գնելուն, որը կտրամադրվի Հայաստանում ապրող հաշմանդամ ազատամարտիկներին: Սայլակներն արդեն ուղարկվել են Հայաստան` բժշկական մի քանի ուրիշ պիտույքների հետ»,-ասաց Հարութ Բոգարյանը:

Նրա խոսքով` մեծ էր հայկական հողի վրա լինելու և անմեղ զոհերին հիշելու ցանկությունը, բայց կարևոր էր նաև նշյալ վայրերում ակցիաներ անել, դրա համար էլ որոշել են խմբերի բաժանվել: «Մեր ակումբում կան օտարազգիներ, ովքեր ևս ցանկություն էին հայտնել այդ օրերին լինել մեզ հետ Հայաստանում, բայց որոշեցինք Հայաստան գալ միայն հայազգիներով: Մենք հայրենիքում կլինենք ապրիլի 20-ին ու կմասնակցենք մոմավառությանը: Մյուսներն էլ Վաշինգտոնի Սպիտակ տան  և Լոս Անջելեսի թուրքական դեսպանատան դիմաց կմասնակցեն մոտոցիկլետներով բողոքի ակցիային»,-տեղեկացրեց Հարութ Բոգարյանը:

Նրա խոսքով` ամերիկյան իրենց բողոքի ակցիաները 100-րդ տարելիցին առավել բազմամարդ կլինեն: «Մեզ են միացել Հայ դատի անդամներ, հայկական կուսակցությունների ներկայացուցիչներ, երիտասարդ հայեր և նաև հայկական և ամերիկյան մոտոակումբներ»,-ասաց նա:

Իրազեկման ու դատապարտման ակցիաների ժամանակ մոտոցիկլիստներն իրենց հետ կունենան հայկական դրոշներ, որոնց վրա սև ժապավեններ կլինեն, ինչպես նաև «Ապրիլի 24» գրությամբ պաստառներ կկրեն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]