Քաղաքականություն

ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքում է Ղազախի շրջանում վեց հայ զինծառայողի զոհվելու լուրը

1 րոպեի ընթերցում

ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքում է Ղազախի շրջանում վեց հայ զինծառայողի զոհվելու լուրը

ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը հերթական անգամ դիմել է տեղեկատվության խեղաթյուրմանը` հայտարարելով, որ փետրվարի 1-ին Ղազախի շրջանում ոչնչացվել են վեց հայ զինծառայողներ:

Տեղեկատվությունը ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանինն է: «Արմենպրես»-ի հետ զրույցում Հովհաննիսյանը բացարձակ սուտ որակեց Ադրբեջանի ՊՆ հայտարարությունը. «Արդեն անգամ զարմանալի չեն Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարությունները: Դրանք իրականությունից կտրված են ու բացարձակապես սուտ»:

Անդրադառնալով սահմանում տիրող իրավիճակին` Հովհաննիսյանն ասաց, որ լարվածությունը թուլացել է: Իհարկե, ադրբեջանական կողմը շարունակում է խախտել հրադադարի ռեժիմը, սակայն կրակոցներն ավելի թույլ են ու ավելի քիչ:

Ադրբեջանի ՊՆ-ն փետրվարի 1-ին հայտարարություն էր տարածել այն մասին, իբր Ղազախի շրջանում ադրբեջանական զինուժը սպանել է վեց հայ զինծառայողների:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում