Տարածաշրջանային

Թուրքիայում զինված երիտասարդը ցանկացել է կրակել Դինքի հիշատակը ոգեկոչողների վրա

1 րոպեի ընթերցում

Թուրքիայում զինված երիտասարդը ցանկացել է կրակել Դինքի հիշատակը ոգեկոչողների վրա

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պոլսահայ մտավորական Հրանտ Դինքի հիշատակին նրա ծննդավայր Մալաթիայում կազմակերպված արարողությանն անհայտ անձը զենք է հանել հավաքվածների վրա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է «Ակոս» պարբերականը:

Հունվարի 19-ին շուրջ 100 հոգուց բաղկացած խումբը Դինքի լուսանկարներով և մեխակներով քայլել է դեպի այն թաղամաս, որտեղ ծնվել է պոսլահայ մտավորականը: Այս ընթացքում մի երիտասարդ, ում անձը դեռևս չի բացահայտվել, գոտկատեղից հանել է զենքն ու ուղղել հավաքվածների վրա: Քայլերթն ուղեկցող և երիտասարդին մոտ կանգնած ոստիկանները չեզոքացրել են նրան` ձեռքից վերցնելով զենքը: Ձերբակալված անձն անմիջապես հեռացվել է դեպքի վայրից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում