Գյումրու քաղաքապետը ճիշտ է համարում ոճրագործին հայկական կողմին փոխանցելը
4 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը քաղաքի բնակիչներին զսպվածության կոչ է անում: Նա ընդհատել է այցն ԱՄՆ ու վերադարձել, քանի որ իրեն պատասխանատու է համարում քաղաքի բնակիչների համար: «Այո, ես գտնում եմ, որ բարձրացրած հարցը, ըստ որի` հանցագործին պետք է հանձնել հայկական կողմին, ճիշտ է, բայց պետք չէ սեպ խրել ռուս-հայկական հարաբերությունների մեջ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հունվարի 16-ին հրավիրված ասուլիսում ասաց Բալասանյանը:
Քաղաքապետը մերժեց պատասխանել իրավական հիմքի վրա տրվող հարցերին, իսկ թե ինչու Գյումրին, որպես քաղաք, սգո օր չհայտարարեց, նա նշեց, որ քաղաքապետը եւ ավագանին իրավասություն չունեն նման որոշում կայացնելու: Հարցին` եթե կրկին ակցիա լինի, կմիանա՞ մասնակիցներին, պատասխանեց, որ կլինի գյումրեցիների հետ, բայց դեպքն արտառոց էր, հավաքներն` ինքնաբուխ, պետք է բացառել նման միջադեպերի (հունվարի 15-ի լարվածությունը ՌԴ հյուպատոսության շենքի առջեւ-խմբ.) կրկնությունը:
Ռուսական ռազմաբազան Գյումրիում տեղակայելու որոշումը վերանայելու հարցին ի պատասխան նա ասաց, որ հանցագործն ազգություն չունի, «պետք չէ ռուս-հայկական հարաբերությունները դնել սեղանի վրա»:
Բալասանյանը պատմեց, որ չնայած այցի ժամանակ պետք է Գյումրին եւ Գլենդելը դառնային քույր քաղաքներ, նախատեսված են եղել հանդիպումներ տարբեր մարդկանց, այդ թվում` ամերիկահայ միլիարդատեր Քըրք Քըրքորյանի հետ, բայց իմանալով կատարվածի մասին` ընդհատել է հանդիպումներն ու վերադարձել: Ընդ որում` այցը կատարել է արձակուրդի ընթացքում, որպեսզի համայնքային բյուջեից գումարների դուրսգրում չլինի:
Ինչ վերաբերում է սպանված ընտանիքի փոքրիկին` Սերյոժա Ավետիսյանին, ով Երեւանի «Սբ Աստվածամայր» հիվանդանոցում է, քաղաքապետը նշեց, որ կշարունակեն լինել փոքրիկի կողքին, կբացվի հաշվեհամար նրա անունով, որին փոխանցումներ կարվեն ոչ միայն համայնքային բյուջեից, այլև Բալասանյանների հիմնադրամի կողմից:
Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 12-ին՝ վաղ առավոտյան, ժամը 06:00-ի սահմաններում, իսկ նրանց մահը վրա էհասել հրազենային վնասվածքներից։ Ավետիսյանների ընտանիքից ողջ է մնացել 6 ամսական փոքրիկը՝ Սերյոժա Արմենի Ավետիսյանը, ով կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն: Նշանակվել են դատաբժշկական, դատատոքսիկոքիմիական, դատաձգաբանական փորձաքննություններ: Կասկածյալին ռուս սահմանապահները հայտնաբերել են հայ-թուրքական սահմանը հատելու փորձկատարելիս եւ հանձնել 102-րդ ռուսական բազայի հրամանատարությանը: Նկատի ունենալով, որ նախաքննությամբ ձեռք բերված ապացույցները բավարար հիմք են տալիս առ այն, որ հանցագործությունը կատարել է ՌԴ 102-րդ ռազմաբազայի թիվ N զորամասիզինծառայող Վալերի Պերմյակովը, ուստի՝ 2015թ. հունվարի 14-ին որոշում է կայացվել՝ վերջինիս ՀՀ քրեական օրենսգրքի104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով որպես մեղադրյալներգրավելու մասին:
Հունվարի 15-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի հուղարկավորությունից հետո իրավիճակըԳյումրիում լարվել է: Հանրահավաքի մասնակիցները Շիրակի մարզի դատախազության շենքի առջևհանդիպել են ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին, ով վստահեցրել է, որ դիմելու է ռուսականկողմին` ոճրագործին հայաստանյան իրավապահներին հանձնելու համար: Այնուհետև հանրահավաքի մասնակիցները պահանջել են նկարահանել ոճրագործին, որպեսզի հավաստիանան, որ նա գտնվում է Գյումրիում: Դատախազության շենքի մոտից հանրահավաքի մասնակիցներն ուղևորվել են ՌԴհյուպատոսարանի շենք, որտեղ էլ ցուցարարների և ոստիկանների միջև արձանագրվել է բախում:Երեկոյան չնախատեսված հավաք է տեղի ունեցել նաև Երևանի Ազատության հրապարակում: