Մարզային

Գյումրու ծերերի տուն-ինտերնատում հրդեհը նյութական մեծ վնասներ չի պատճառել

2 րոպեի ընթերցում

Գյումրու ծերերի տուն-ինտերնատում հրդեհը նյութական մեծ վնասներ չի պատճառել

ԳՅՈՒՄՐԻ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիի ծերերի տուն-ինտերնատում հրդեհը, որը երկու կնոջ ծխահարման պատճառ էր դարձել, նյութական մեծ վնասներ չի պատճառել: Գույքը կամ սենյակները չեն վնասվել: Դեպքի վայրում աշխատում են համապատասխան մարմինները, կատարվում է նախաքննություն: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց տուն-ինտերնատի տնօրեն Ներսես Մարգարյանը, առաջինը տարօրինակ հոտը զգացել է հերթապահը` 06:00-ին ու թակել դուռը և, արձգանք չստանալով, տեղեկացրել համապատասխան մարմիններին, ապա բացել են այն և տեսել մահացածների մարմինները: «Տուն-ինտերանատն ունի ջեռուցում և սենյակներում շատ տաք է: Սենյակը կրկնակի տաքացնելու խնդիր չկա: Ինտերնատի բնակիչները սենյակներում ունեն փոքր ջերմատաքացուցիչներ՝ թեյի և սուրճի համար: Չեմ կարող ասել, թե վերջիններս ինչու էին միացրել այն: Գույքին կամ սենյակներին վնաս չկա, պարզապես այդ սենյակի իրերը մի փոքր սևացած են»,-նշեց Ներսես Մարգարյանը:

Փրկարարները հունվարի 15-ին ահազանգ են ստացել, որ Գյումրու ծերերի տուն-ինտերնատում հրդեհ է բռնկվել« սենյակներից մեկում առկա է երկու կնոջ դի: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, շտապ բուժօգնության բրիգադ:

Ըստ նախնական վարկածի` հրդեհի պատճառ հանդիսացել է տուն ինտերնատի թիվ 53 սենյակում էլեկտրական ջերմատաքացուցիչի վրա ընկած ծածկոցը, որի պատճառով տեղի է ունեցել թերայրում, ինչից ծխահարվել և մահացել են ինտերնատի բնակիչներ Արաքսյա Վաղարշակի Օհանյանը` ծնված 1953թ. Եւ Հրանուշ Պապիկի Ավագյանը` ծնված 1934 թ.:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում