Գեղարքունիքում անցյալ տարի ծնվել է 2530 երեխա
1 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:2014 թվականի ընթացքում Գեղարքունիքի մարզի 5 տարածաշրջանում ծնվել է 2530 երեխա: Այս ցուցանիշը 61 ծնունդով պակաս է 2013 թվականին գրանցված ծնունդներից:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության առողջապահության բաժնից` ծնունդների թվով առաջատարը Մարտունու տարածաշրջանն է, ուր 2013 թվականի 961-ի դիմաց 2014 թվականին ծնվել է 1091 երեխա: Գավառի տարածաշրջանում անցած տարում ծնվել է 558, Սեւանի տարածաշրջանում` 348, Վարդենիսի տարածաշրջանում` 309, Ճամբարակի տարածաշրջանում` 71 երեխա:
2013 թվականի համեմատ 2014-ին ծնունդների աճ գրանցվել է միայն Մարտունիում, իսկ Վարդենիսի, ճամբարակի, Սեւանի եւ Գավառի տարածաշրջաններում դրանց թիվը նվազել է: Գեղարքունիքի մարզի հիվանդանոցներում գրանցվել է նաեւ 310 կեսարյան հատումով ծնունդ, որը 21-ով ավելի է 2013 թվականի ցուցանիշից:
ԽոսրովԽլղաթյան