Մարզային

Տոների ընթացքում Գեղարքունիքի մարզի շտապօգնության ծառայությունները գրանցել են 400 կանչ

2 րոպեի ընթերցում

Տոների ընթացքում Գեղարքունիքի մարզի շտապօգնության ծառայությունները գրանցել են 400 կանչ

ԳԱՎԱՌ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամանորյա եւ Սուրբ ծննդյան տոներին Գեղարքունիքի մարզի շտապօգնության ծառայություններն աշխատել են առանց հանգստի, առօրյա աշխատանքային ռեժիմով` սպասարկելով 400 կանչ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Գեղարքունիքի մարզի շտապօգնության ծառայությունների տվյալներով՝ անցնող տարվա վերջին օրը` դեկտեմբերի 31 -ին, Մարտունու բժշկական կենտրոնի շտապօգնության ծառայությունում գրանցվել է 16, Գավառի բժշկական կենտրոնի շտապօգնության ծառայությունում`11, Վարդենիսի հիվանդանոցի շտապօգնության ծառայությունում`14, Սեւանի հիվանդանոցի շտապօգնության ծառայությունում` 9, Ճամբարակի առողջության կենտրոնի շտապօգնության ծառայությունում` 5 կանչ:

Հունվարի մեկից ինն ընկած ժամանակահատվածում Մարտունու բժշկական կենտրոնի շտապօգնության ծառայությունում գրանցվել է 111, Գավառի բժշկական կենտրոնի շտապօգնության ծառայությունում` 84, Վարդենիսի հիվանդանոցի շտապօգնության ծառայությունում` 88, Սեւանի հիվանդանոցի շտապօգնության ծառայությունում` 74, Ճամբարակի առողջության կենտրոնի շտապօգնության ծառայությունում` 43 կանչ: Մարտունու բժշկական կենտրոն է տեղափոխվել 18, Սեւանի հիվանդանոց` 16, Ճամբարակի առողջության կենտրոն` 8 հիվանդ:Բոլոր կանչերը սպասարկվել են ժամանակին:

Ելնելով անհրաժեշտությունից` Վարդենիսի հիվանդանոցից առոջական խնդիրներն ունեցող երկու քաղաքացի տեղափոխվել են մայրաքաղաքի բուժհաստատություններ: Առողջական խնդիրներ ունեցող քաղաքացիները հիմնականում գանգատվել են վիրուսային ինֆեկցիաներից, սրտանոթային հիվանդություններից, մրսածության հետեւանքով առաջացած բարդություններից:

Խոսրով Խլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում