Միջազգային

Նազարբաեւն Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը պահպանելու կոչ է արել

1 րոպեի ընթերցում

Նազարբաեւն Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը պահպանելու կոչ է արել

ԿԻԵՎ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղազախստանի Նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը Ուկրաինայի Նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ ճեպազրույցի ժամանակ Ուկրաինայի հարավում տեղի ունեցող իրավիճակն անվանել է «կազմակերպված քաղաքացիական պատերազմ»: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով BBC-ն, Նազարբաեւն ասել է, որ առճակատումն ու պատժամիջոցները կտանեն փակուղի: «Ես դիմում եմ թե՛ Ռուսաստանին, թե՛ Ուկրաինային. պետք է մտածել այն մասին, որ գտնվի համատեղ փոխզիջում, որպեսզի ելք գտնվի այս իրավիճակից` պահպանելով Ուկրաինայի տարածքային ամբողջականությունն, եւ մոտեցվեն առկա դիրքորշումները, քանի որ առկա իրավիճակն անընդունելի է եւ աննորմալ: Հույս ունեմ, որ Ուկրաինան դուրս կգա այս իրավիճակից, Ուկրաինան կլինի հզոր, ինչպես միշտ»,- հայտարարել է Նազարբաեւը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում