Երևանում՝ 11:07,   19 Մայիս 2024

Թունիսում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը

Թունիսում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը

ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թունիսում կիրակի առավոտյան մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, սպասվում է, որ քվերակրությանը կմասնակցի մոտ 5,3 միլիոն քաղաքացի: Արդեն վաղ առավոտից` ժամը ութից, նրանք կարող են իրենա ձայնը տալ թեկնածուներից մեկին` «Թունիս ձայն» կուսակցության ղեկավար Բեջի Կաիդա Էս-Սեբսիին կամ գործող նախագահ Նոնսեֆ Մարզուկիին:

Ընտրության նախնական արդյունքների մասին ԿԸՀ-ն կկարողանա հայտնել երկուշաբթի օրը: Երկրի նոր ղեկավարի անունը պետք է հայտարարվի ոչ ուշ, քան ընթացիկ տարվա դեկտեմբերի 24-ը:

Թունիսիում նախագահական ընտրությունների առաջին փուլն անցկացվել է նոյեմբերի վերջին, որն առաջինն էր 2011թ. հունվարի 14-ին տեղի ունեցած հեղափոխությունից հետո, որի արդյունքում տապալվեց նախագահ Զին ալ-Աբիդնա բեն Ալիի իշխանությունը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am