Կառավարությունը չի հանդուժելու անհիմն թանկացումները. Հովիկ Աբրահամյան
ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանը դեկտեմբերի 17-ին հանդիպել է Արժույթի միջազգային հիմնադրամի և Համշխարհային բանկի ներկայացուցիչներին, ինչպես նաև մի շարք տնտեսավարողների հետ: ՀՀ կառավարության նիստում վարչապետը հայտարարեց, որ միջազգային գործընկերները լիովին աջակցում են ֆինանսական շուկայի կայունացման կառավարության և Կենտրոնական բանկի քայլերին:
«Երեկ օրվա երկրդ կեսից և այսօր նկատվում է շուկայի կայունություն, որը, ես վստահ եմ, շարունակվելու է: Սակայն մենք անհանգստացած ենք շաքարավազի, ալյուրի և լայն սպառման մի շարք ապրանքների գծով ակնհայտ բարձրացումներով, փոխանակման կետերում գնման և վաճառքի մեծ մարժաներով: Առաջարկում եմ Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանին՝ մանրամասն ուսումնասիրել շուկան և ամենօրյա կտրվածքով դրանց արդյունքները ներկայացնել ինձ», -«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց ՀՀ վարչապետը:
Հովիկ Աբրահամյանն ընդգծեց, որ կառավարությունը չի հանդուժելու անհիմն թանկացումները:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում