Երևանում՝ 11:07,   12 Մայիս 2024

Հայաստանի բոլոր մարզերի բնակիչները կարող են անվճար հեռահար դասընթացների մասնակցել

Հայաստանի բոլոր մարզերի բնակիչները կարող են անվճար հեռահար 
դասընթացների մասնակցել

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անվճար հեռահար դասընթացները հնարավորություն կտան Հայաստանի բոլոր մարզերի բնակիչներին, առանց հարազատ բնակավայրը լքելու, ստանալ անվճար լրացուցիչ կրթություն: Այս մասին դեկտեմբերի 8-ին հրավիրված ասուլիսում տեղեկացրեց ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ արտաքին կապերի բաժնի ղեկավար, հեռավար շարունակական կրթության կազմակերպում ծրագրի ղեկավար Արուսյակ Հարությունյանը: «Ի տարբերություն մագիստրատուրայի և ասպիրանտուրայի, սա լրացուցիչ կրթություն է, որը միտված չէ փոխարինելու հիմնական կրթությանը, այլ գալիս է լրացնելու գիտելիքների բացը: Շեշտը դրել ենք գործազուրկների վրա՝ հույս ունենալով, որ այս կրթությունը հնարավորություն կտա իրենց լրացուցիչ գիտելիք ձեռք բերել և կարողանալ գտնել իրենց տեղը շուկայում, սակայն սոցկարիքների գնահատման արդյունքները ցույց տվեցին, որ ավելի շատ աշխատող մարդիկ են հետաքրքրված լրացուցիչ հեռավար դասընթացներով, քանի որ իրենք արդեն հստակ գիտեն, թե ինչպիսի գիտելիքների պակաս իրենք ունեն և ինչպիսի գիտելիքներ իրենք ցանկանում են ձեռք բերել», - «Արմենպրես»-ի հաղորդմմաբ` ասաց Արուսյակ Հարությունյանը:

Ծրագրին կարող է դիմել բարձրագույն կրթություն ունեցող ցանկացած անձ: Հեռահար դասընթացների առավելությունը կայանում է նրանում, որ ծրագրի մասնակիցները տեսանյութերը համակարգչի միջոցով կարող են դիտել իրենց հարմար ժամանակ, այնուհետև մինչև նշված ժամանակահատվածը լրացնել տվյալ առաջադրանքի հարցաթերթիկը և ծրագրի ավարտին, որը այս դեպքում տևելու է 5-6 շաբաթ, մասնակիցներին կտրվի հավաստագիր:

«Կատարելով կարիքների գնահատում` պարզվեց, որ առավել մեծ հետաքրքրություն ներկայացնում են տնտեսագիտական ուղղվածությամբ առարկաները, և այդ իսկ պատճառով հիմնական շեշտը դրվելու է այդ առարկաների վրա՝ էլեկտրոնային մարկետինգ, բանկային ռեսուրսների, ժամանակի, նախագծերի կառավարումներ, լեզուներ, ՓիԱր, ռուսաց լեզու», - ասաց Արուսյակ Հարությունյանը:

Նա հավելեց, որ ակնկալվում են ունենալ առնվազն 150 դիմորդ, որոնցից ծրագրին արդեն դիմել է մոտ 80-ը` 15 գիտական ուղղություններում, որտեղ դասավանդելու են ԳԱԱ և բուհերից դասախոսները: Դասագրանցումը սկսվել է մեկ շաբաթ առաջ և տևելու է մինչև դեկտեմբերի 14-ը և գրանցման համար չկա որևէ սահմանափակում, յուրաքանչյուր անձ կարող է դիմել միաժամանակ մի քանի դասընթացի:

Հեռահար դասընթացների ծրագիրը ֆինանսավորում է Համաշխարհային բանկի «Որակ և համապատասխանություն» վարկային ծրագրի Նորարարությունների մրցակցային հիմնադրամը: Ծրագրի ամբողջական արժեքն է 72 միլիոն դրամ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am