Մարզային

Գյումրու քաղաքապետը վստահ է՝ ամենակարևորը քաղաքի բարոյահոգեբանական մթնոլորտը փոխելն է

2 րոպեի ընթերցում

Գյումրու քաղաքապետը վստահ է՝ ամենակարևորը քաղաքի բարոյահոգեբանական մթնոլորտը փոխելն է

ԳՅՈւՄՐԻ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիում աղետալի երկրաշարժից 26 տարի անց ամենակարևոր խնդիրը քաղաքի բարոյահոգեբանական մթնոլորտի փոփոխումն է: Լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ Սամել Բալասանյանը վստահեցրեց, որ հնարավոր է վերականգնել այն, ինչ կորցրել է քաղաքը: «Աղետալի երկրաշարժից 26 տարի է անցել: Ով այդ աղետը տեսել է, չի կարող մառանալ, բայց կուզենայի, որ կարողանայինք կյանքն առաջ տանել ու վերածնվել, այնպես ինչպես արվում է: Ես խոստացել եմ, որ կվերականգնենք այն, ինչը կորցրել ենք, բայց ամենակարևորն այն է, որ կարողանանք բարոյահոգեբանական մթնոլորտը, տրամադրությունը փոխել:

Երկրաշարժից արդեն 26 տարի է անցել , արդեն երկու նոր սերունդ ունենք, պետք է կարողանանք սրանով սփոփվել: Այո,՛ ծնունդ կա քաղաքում, այո՛ Գյումրին փոխվել է: Շատ մեծ աշատանք է կատարվել: Այսօր կփորձենք աշխատանքները շարունակել, որ քաղաքը վերածնվի: Գյումրիում լուրջ խնդիրներ կան, բայց պետք է բռունցքվենք, հաղթահարենք ու վերականգնենք այն, ինչ կորցրել ենք: Մենք միշտ չէ, որ պետք է դեկտեմբերի 7-ով ապրենք, դեկտեմբերի 7-ին պետք է հիշենք ու սգանք, բայց նաև պետք է մեր մեջ մեծ ուժ գտնենք»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Սամվել Բալասանյանը:

Անդրադառնալով Գյումրու հիմնախնդիրների լուծման համար անհրաժեշտ ներդրումներին` Սամվել Բալասանյանը նշեց, որ ցանկացած ոլորտի համար անշուշտ գումարներ անհրաժեշտ են: «Միայն քաղաքի ասֆալտապատման համար անհրաժեշտ է մոտ 20 մլն դրամ, մոտ 200 մլն դրամին համարժեք գումար՝ բնակարանաշինության համար, որովհետև մենք դեռ 2 հազար անօթևան ունենք»,-ավելացրեց Գյումրու քաղաքապետը:

Արմենուհի Մխոյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում