Մարզային

Վարդենիսի տարածքի համայնքների ճանապարհները եւ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի են

1 րոպեի ընթերցում

Վարդենիսի տարածքի համայնքների ճանապարհները եւ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի են

ԳԱՎԱՌ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերջին երկու օրում Վարդենիսի տարածքում եւ Վարդենյաց լեռնացքում տեղացած ձյան եւ ձնաբքերի հետևանքով դժվարանցանելի, որոշ տեղերում՝ անանցանելի են դարձել ճանապարհների որոշ հատվածներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության տրանսպորտի եւ ճանապարհաշինության բաժնի վարիչ Գեւորգ Խաչատրյանը, վերջին երկու օրերին տեղացած առատ ձյան եւ բքերի հետեւանքով փակվել է Լճավան-Մաքենիս-Ախպրաձոր ճանապարհը, դժվարանցանելի իրավիճակ է առաջացել Վարդենիս-Այրք, Վարդենիս-Նորաբակ, Մեծ-Մասրիկ-Տրետուք եւ մի շարք այլ համայնքներ տանող ճանապարհներին: Ինչպես նշյալ հատվածներում, այնպես էլ Վարդենյաց լեռնացքում ձյան բարձրությունն արդեն հասնում է մոտ 80 սանտիմետրի, միաժամանակ շարունակվում են տեղումները, որոնք ուղեկցվում են բքով: Այսօր առավոտվանից «Կապավոր» ՍՊԸ ճանապարհաշինարարները սկսել են Լճավան-Ախպրաձոր ճանապարհի բացման աշխատանքները, որոնք կեսօրվա դրությամբ դեռ մնում են ընթացքի մեջ: Դժվարանցանելի մյուս հատվածներում շարունակվում են ճանապարհների մաքրման եւ մշակման աշխատանքները:

ԽոսրովԽլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում