Քաղաքականություն

Աքչամը կոչ է արել պատմության թուրքական դասագրքերում չհավասարեցնել ցեղասպանին և ցեղասպանվողին

1 րոպեի ընթերցում

Աքչամը կոչ է արել պատմության թուրքական դասագրքերում չհավասարեցնել ցեղասպանին և ցեղասպանվողին

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանությունը ճանաչած թուրք մտավորական Թաներ Աքչամը հրապարակել է հատուկ հոդված, որտեղ անդրադարձել է 1915 թվականի վերաբերյալ պատմության թուրքական դասագրքերում տեղ գտած պնդումներին և սրանց վերաբերյալ իր դիտարկումներին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Թարաֆ» պարբերականը:

Ընդգծելով այն փաստը, որ շատ հաճախ փորձ է արվում դասագրքերում համահավասարեցնող նշան դնել երկու կողմերի և դրանց գործողությունների միջև` Աքչամը սխալ է համարում նման մոտեցումը: «Նախ, ո՞րն է 1915-ին «երկու կողմի ազգայնականների պատասխանատվության մասին» թեզի նշանակությունը. չեմ կարող ասել, որ այն հասկանում եմ: Թուրքական ազգայնականությունը հասկանում եմ: Ակնհայտ է, որ նկատի է առնվում «Իթթիհաթ վե Թերաքքի» կուսակցությունը: Սակայն ովքե՞ր են հայ ազգայնականները և ո՞րն է նրանց մեղքը: Ի՞նչ են արել 1915-ին, որ ցեղասպանության համար թուրք ազգայնականների նման մեղավոր և պատասխանատու դարձան: Ի՞նչ պետք է չանեին»,- գրում է Աքչամը` նշելով, որ այս հարցում չի կարելի խոսել հայկական ազգանյականության մասին, առավել ևս դրա պատասխանատվության մասին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում