Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Ադրբեջանական կողմը ուղղաթիռը խոցել է թիկունքից. Դավիթ Բաբայան

Ադրբեջանական կողմը ուղղաթիռը խոցել է թիկունքից. Դավիթ Բաբայան

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի կողմից Արցախի ուսումնավարժական ուղղաթիռի խոցումը խուճապ չի առաջացրել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում: «Արմենպրես»-ի հետ զրույցում ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանն ասաց, որ արցախցին չի կորցրել իր ուժն ու կորովը եւ պատրաստ է հանուն իր արժանապատվության եւ հանուն երկրի անկախության շարունակել պայքարել: «Արցախցին սգում է երեք զոհերի մահը, սակայն այդ ողբերգական միջադեպը որեւէ ձեւով չի ազդել մեր կորովի, մեր ուժի վրա, եւ արցախցին պատրաստ է հանուն իր երկրի անկախության, հանուն իր ժողովրդի արժանապատվության պայքարել թշնամու դեմ»,- ասաց Դավիթ Բաբայանը` հավելելով, որ Արցախում ուղղաթիռի խոցվելուց հետո շարունակվել եւ ավարտին են հասցվել նաեւ ուսումնամարզական վարժանքները:

«Ուղղաթիռը ռազմական գործողությունների համար նախատեսված չի եղել, չի պարունակել զինամթերք եւ ընդամենը ուսումնամարզական վարժանքներ է իրականացրել: Ուղղաթիռը որեւէ վտանգ չի ներկայացրել հակառակորդին: Ադրբեջանական կողմը ուղղաթիռը խոցել է թիկունքից, եւ սա հերթական անգամ ապացուցում է Ադրբեջանի դեմքն ու մոլագարության այն աստիճանը, որ կա այդ երկրում: Նրանք կարողանում են հարվածել միայն թիկունքից` այն էլ անզեն ուղղաթիռին»,- ասաց Դավիթ Բաբայանը` հավելելով, որ ողջ Արցախն է սգում երեք օդաչուների մահը:

Անդրադառնալով դիակների տեղափոխման հարցին, Բաբայանն ասաց, որ առայժմ վաղաժամ է որեւէ կոնկրետ բան ասել, քանի որ քննարկումներն այդ ուղղությամբ ընթանում են: «Անելու ենք հնարավոր ամեն ինչ` դիակները ետ վերադարձնելու համար»,- ընդգծեց Բաբայանը:  

Ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում այսօր` նոյեմբերի 12-ին, ժամը 13.45-ի սահմաններում, ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցվել է ԼՂՀ ՌՕՈւ ՄԻ-24 ուղղաթիռը: Խոցման վայրը շփման գծին չափազանց մոտ է: Հակառակորդը շարունակում է տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից ինտենսիվ կրակ վարել դեպքի վայրի ուղղությամբ: Ավելի ուշ Ստեփանակերտից հաստատեցին, որ նախնական տվյալներով կա երեք զոհ: Անձնակազմի հրամանատարն է եղել մայոր Սերգեյ Սահակյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am