Երևանում՝ 11:07,   11 Մայիս 2024

Արարատի մարզում ավելացել են արտակարգ դեպքերը

Արարատի մարզում ավելացել են արտակարգ դեպքերը

ԱՐՏԱՇԱՏ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Արարատի մարզի տարածքում այս տարվա ինն ամիսների ընթացքում գրանցվել է 638 արտակարգ դեպք, որոնց հետեւանքով զոհվել են 16 եւ մարմնական վնասվածք ստացել 350 մարդ:

 Ինչպես «Արմնեպրես»-ի թղթակցին տեղեկացրեց Արարատի մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Մուրադ Մարգարյանը, նախորդ տարվա համեմատ արտակարգ դեպքերն աճել են 110-ով, զոհերի թիվը նվազել է յոթով, իսկ վիրավորների թիվը` 24-ով:

Նախորդ ինն ամիսների ընթացքում գրանցված դեպքերից 300-ը տեխնածին են, որոնք կազմում են ընդհանուր դեպքերի 47 տոկոսը: Դրանց հետեւանքով զոհվել է 16 մարդ եւ վիրավորվել 138 մարդ: Տեխնածին բնույթի արտակարգ դեպքերը նվազել են հինգով: Նկատելի է, որ այս տարի հրդեհների դեպքերը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մարզում աճել են 57-ով` հասնելով  200-ի: Դրանք տեղի են ունեցել քաղաքացիներին պատկանող տարածքներում, հողամասերում` այրվելով չոր խոտ, հնձած ցորենի արտեր եւ անասնակեր: Հրդեհների հետեւանքով հաշվետու ժամանակահատվածում զոհվել է մեկ եւ վիրավորվել երկու մարդ: 2014 թվականի առաջին կիսամյակի ընթացքում մարզում գրանցվել են նաեւ մեկ ցրտահարության եւ մեկ ուժեղ քամու դեպք:

Մարգարյանը նշեց, որ այս տարվա ընթացքում սոցիալ-կենցաղային բնույթի դեպքերի թիվը հասել է 228-ի, զոհեր չեն գրանցվել, վիրավորվել են 212 մարդ: Նախորդ տարվա համեմատ սոցիալ-կենցաղային արտակարգ դեպքերն աճել են 137-ով: Հիշյալ դեպքերից զոհեր չեն եղել, վիրավորների թիվն աճել է 11-ով:

Լիլիթ Մաճկալյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am