Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Թուրք գրողը Հայոց ցեղասպանության մասին խոսելու համար պատրաստ է զրկվել ազատությունից ու կյանքից

Թուրք գրողը Հայոց ցեղասպանության մասին խոսելու համար պատրաստ է զրկվել 
ազատությունից ու կյանքից

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրք գրող Սերքան Էնգինն իր պարտավորությունն է համարում Թուրքիայում բարձրաձայնել թուրքական պետության կողմից իրականացված Հայոց ցեղասպանության մասին: Նրա համոզմամբ` ցեղասպանությունների մասին մարդկանց ավելի լայն շրջանակների իրազեկումը թույլ չի տա, որ մարդկության դեմ նման հացագործությունները կրկնություն ունենան:

«Ես խոսում եմ հայերի, ասորիների ու հույների ցեղասպանությունների մասին, քանի որ դա պարտավորություն եմ համարում իմ խղճի առաջ: Որպես ազնիվ և պատվավոր մտավորական` սա էթիկական պարտավորություն է ինձ համար: Սա իմ պարտքն ու պարտավորությունն է նաև մարդկության առաջ: Ես ցանկանում եմ խոսել այս ցեղասպանությունների մասին, որոնք նախապատրաստվել են իմ թուրք նախնիների կողմից, քանի որ Թուրքիայում պետք է խոսել ճշմարտության մասին բարձրաձայն` ընդդեմ այսպես կոչված պաշտոնական պատմության: Ես մի երեխա եմ, ով գոռում է. «Կայսրը մերկ է»: Ես անձս նվիրում եմ ճշմարտությանը, որը կարող է ինձ համար կայնք ու ազատություն արժենալ»,- «Արմենպրես»-ին հայտնել է թուրք-լազ բանաստեղծը: Սերքան Էնգինը նշել է, որ հրաժարվում է հպարտանալ իր այն նախնիներով, ովքեր բռնաբարել են փոքրահասակ աղջիկներին, երեխաներին ողջ-ողջ այրել, ստրկացրել են կանանց և անողոք կերպով կոտորել միլիոնավոր անմեղ մարդկանց:

Նա մերժել է ամեն առավոտ դպրոցում աշակերտների կողմից հնչեցվող «Որքան ուրախ է նա, ով թուրք է» երդումը, կրթական համակարգերում սովորեցվող այն ռասիստական կարգախոսը, որում ասվում է. «Մի թուրք հավասար է մի ողջ աշխարհի»: «Ես չեմ ցանկանում իմ երկրում կամ որևէ այլ երկրում տեսնել որևէ ռասիստ երիտասարդի: Մենք պետք է ասենք մեր երեխաներին, որ աշխարհում մարդիկ հավասար են անկախ նրանց էթնիկ պատկանելությունից, լեզվից, կրոնից կամ սեռից»,- նշել է Սերքան Էնգինը: Նա ընդգծել է, որ կողմ է Թուրքիայում այնպիսի  կրթական համակարգի, որտեղ կըդգծվի արվեստի, փիլիսոփայության ու գիտության կարևորությունը: Գրողը հայտնել է, որ դեմ է ցանկացած ռազմական գործողության, իսկ իր միակ զենքն իր գրիչն ու սիրտն են: «Ես կանգնած եմ աշխարհի բոլոր ճնշված մարդկանց թիկունքում` որպես միջազգային սոցիալիստ պոետ և հեղինակ, և իմ առաքելությունն է լինել նրանց ձայնը: Ես փոքր երեխա եմ մեծ մարդու մարմնում, ով ցանկանում է մանկան պարզությամբ սիրել ողջ աշխարհը»,- եզրափակել է Սերքան Էնգինը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]